Երևան
HY
Անալիզներ
03-003

Ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (ԱՄԹԺ)

Նկարագրություն

ԱՄԹԺ (ԱՊԹԺ)՝ ակտիվացված մասնակի (պարցիալ) թրոմբոպլաստինային ժամանակը միկրոբյուրեղային սիլիցիումով և CaCl2-ով սինթետիկ ֆոսֆոլիպիդների սուսպենզիա ավելացնելուց հետո ցիտրատային անթրոմբոցիտ պլազմայում մակարդուկի առաջացման ժամանակն է: Անալիզը նմանակում է ներքին ուղիով արյան մակարդման գործընթացը՝ թույլ տալով գնահատել այդ գործընթացին մասնակցող մակարդման գործոնների (XII, XI, IX, VIII, X, V, II) ֆունկցիոնալ լիարժեքությունը: Այս թեստի ախտորոշիչ նշանակությունը կայանում է այլ հետազոտությունների հետ համատեղ այնպիսի ախտաբանական վիճակների հայտնաբերման մեջ, ինչպիսիք են հեմոֆիլիա A-ն և B-ն, լյարդի սպիտակուցասինթետիկ անբավարարությունը, դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշը, համակարգային կարմիր գայլախտը, K ավիտամինոզը, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը: Կիրառվում է նաև հեպարինով թերապիայի վերահսկման համար:

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
1775 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ