Երևան
HY

Արտոնագրեր և վկայագրեր

Արտոնագիր

Ընկերության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականից իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա։


Լաբորատոր ախտորոշման որակի ստանդարտի վկայագիր CAP (The College of American Pathologists)

2019 թվականին Helix-ը առաջինն էր ԱՊՀ-ում, որը ստացավ Ամերիկյան պաթոլոգների (Certificate of The College of American Pathologists) լաբորատոր ախտորոշման որակի ստանդարտների միջազգային վկայագիր և ընդգրկվեց աշխարհի լավագույն լաբորատորիաների ցանկում։

CAP վկայագիր տրվում է այն պայմանով, որ Ընկերության գործունեությունը ամբողջովին համապատասխանում է ավելի քան 3000 պահանջներին՝ ձևակերպված 500 փորձագետների մասնակցությամբ՝ լաբորատոր ախտորոշման ոլորտում։



Sigma-metric Performance՝ Westgard QC, Inc. ամերիկյան ընկերությունից

2018 թվականին Helix Լաբորատոր ծառայությունը անցել է սերտիֆիկացում՝ ըստ Sigma-metric Performance ստանդարտի՝ Westgard QC, Inc.ամերիկյան ընկերությունից վերիֆիկացումն անցկացվում է «Վեց սիգմա» (անգլ.՝ six sigma) ծրագրով։

Այս ստուգումը նշանակում է, որ վիճակագրորեն հետազոտության մեջ սխալներ հնարավոր են մեկ միլիոնից ընդամենը 3,4 դեպքում։



Կառավարման համակարգի սերտիֆիկատներ

ISO 15189:2012

2014 թվականին Helix Լաբորատոր ծառայությունը դարձավ առաջին առևտրային ռուսաստանյան լաբորատորիան, որը ստացել է ISO 15189:2012 որակի վկայագիրը։

Այդ ժամանակից Ընկերությունը ամեն տարի անցնում է սերտիֆիկացման աուդիտ՝ մենեջմենթի համակարգի համապատասխանությունը ISO 15189:2012 «Բժշկական բազմապրոֆիլային լաբորատորիայի ծառայություններ» միջազգային ստանդարտին։ Սերտիֆիկացման մարմին՝ Global Group (Մեծ Բրիտանիա)։



Roche Diagnostics ռեֆերենս լաբորատորիայի կարգավիճակ

2018 թվականին Ընկերությունը՝ միակը ԱՊՀ-ում,ստացել է Roche Diagnostics ռեֆերենս լաբորատորիայի կարգավիճակ։ Դա նշանակում է համապատասխանություն վերլուծական որակի բարձր մակարդակին և արտադրական գործընթացների կազմակերպմանը, որը պարբերաբար հաստատվում է միջազգային մակարդակով։



EQAS (Bio-Rad, ԱՄՆ) և RIQAS (Randox, Մեծ Բրիտանիա)

Helix Լաբորատոր ծառայությունը պարբերաբար մասնակցում է լաբորատոր հետազոտությունների կատարման որակի գնահատման երկու միջազգային համակարգերում. EQAS (Bio-Rad, ԱՄՆ) և RIQAS (Randox, Մեծ Բրիտանիա)։ Ըստ Bio-Rad տվյալների, Helix-ը տարեցտարի ներառվում է BEST (լավագույնները) խմբում՝ ամբողջ աշխարհում նման սարքավորումներով աշխատող լաբորատորիաների միջև։




Ախտորոշիչ կենտրոնների լիցենզիաներ

Հայաստանում Հելիքս ախտորոշիչ կենտրոնների գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիաների հիման վրա։


Լիցենզիա Կոմիտաս ԲԿ



Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ