Սննդի ընդունումը անալիզի նախօրեին կարող է աղավաղել արդյունքը և նույնիսկ հանգեցնել թեստի կատարման անհնարինությանը։
Սննդի ընդունումից հետո սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և այլ միացությունների կոնցենտրացիան մեծանում է, մեկնարկում է ֆերմենտների և որոշ հորմոնների աշխատանքը, կարող է փոխվել արյան մածուցիկությունը։
Այս գործոնները կարող են ազդել հետազոտվող նյութի կոնցենտրացիայի վրա կամ փոխել արյան հատկությունները այնպես, որ դա կխանգարի անալիզի կատարմանը։
Արյունը հանձնելուց առաջ.
— օրական 5 մգ-ից ավելի դեղաչափի դեպքում անալիզից առնվազն մեկ օր առաջ
— օրական 10 մգ-ից ավելի դեղաչափի դեպքում անալիզից առնվազն երկու օր առաջ
Ինչո՞ւ է դա կարևոր։
Ցանկացած դեղ կամ ԿԱՀ ազդում է օրգանիզմի վրա։ Ընդ որում, նշանակություն ունեն կոնկրետ մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ինչպես նաև որևէ հիվանդությունների առկայությունը։ Այդ իսկ պատճառով ճշգրիտ կանխատեսել, թե ինչպես կփոխվեն անալիզի արդյունքները՝ կախված որևէ դեղամիջոցից, համարյա անհնար է։
Եթե դուք ընդունում եք որևէ դեղամիջոցներ, ԿԱՀ-ներ, անպայման հայտնեք դրանց անվանումները Helix Ախտորոշման կենտրոնի ադմինիստրատորին՝ պատվերը ձևակերպելիս։
Արյունը հանձնելուց առաջ խորհուրդ է տրվում.
Ինչո՞ւ է դա կարևոր։
Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեկնարկում է մի շարք ֆերմենտային և հորմոնային համակարգերի աշխատանքը։ Արյան մեջ բարձրանում է կենսաբանական ակտիվ նյութերի կոնցենտրացիան, ներքին օրգանները սկսում են աշխատել ավելի ինտենսիվ, փոխվում է նյութափոխանակությունը։
Սթրեսի ֆոնի վրա մեկնարկում են մեխանիզմներ, որոնք հանգեցնում են ներքին օրգանների աշխատանքի փոփոխմանը և ֆերմենտային և հորմոնային համակարգերի ակտիվացմանը։ Դա կարող է ազդել անալիզների արդյունքների վրա։
Արյունը հանձնելուց առաջ անհրաժեշտ է.
Ինչո՞ւ է դա կարևոր։
Ալկոհոլը ազդում է նյարդային համակարգի աշխատանքի վրա, որը կարգավորում է բոլոր ֆիզիոլոգիական գործընթացները օրգանիզմում։ Ալկոհոլի նյութափոխանակության արտդրանքները կարող են ազդել ֆերմենտային համակարգերի, բջջային շնչառության, ջրաաղային փոխանակության վրա։ Այդ ամենը կարող է հանգեցնել բիոքիմիական ցուցանիշների մեծամասնության կոնցենտրացիայի, հորմոնների մակարդակի, ընդհանուր արյան անալիզների պարամետրերի փոփոխմանը։
Ծխելը, ակտիվացնելով նյարդային համակարգը, բարձրացնում է որոշ հորմոնների կոնցենտրացիան, ազդում է անոթների տոնուսի վրա։
Ճշգրիտ արդյունքներ ստանալու համար կանանց անհրաժեշտ է.
Ինչո՞ւ է դա կարևոր։
Սեռական հորմոնների և դրանց մետաբոլիտների կոնցենտրացիան կնոջ օրգանիզմում փոփոխվում է ամսվա ընթացքում։ Այդ պատճառով հորմոնալ ցուցանիշներից շատերը խորհուրդ է տրվում հանձնել դաշտանային ցիկլի որոշ օրերին։ Արյան հանձնման օրը որոշվում է հիմնվելով այն փաստի վրա, թե հորմոնալ կարգավորման որ փուլն է անհրաժեշտ գնահատել։
Անալիզների արդյունքների վրա ազդում է հղիությունը։ Կախված հղիության շաբաթից փոխվում է արյան մեջ հորմոնների և որոշ սպեցիֆիկ սպիտակուցների կոնցենտրացիան, ֆերմենտային համակարգերի ակտիվությունը։
Որոշ թեստեր խորհուրդ է տրվում հանձնել խստորեն օրվա հատուկ ժամերի։
Ինչո՞ւ է դա կարևոր։
Նյութերի մեծամասնության կոնցենտրացիան օրգանիզմում ցիկլիկ փոփոխվում է օրվա ընթացքում։ Օրինակ՝ հորմոնների, որոշ բիոքիմիական ցուցանիշների և սպեցիֆիկ մարկերների (մասնավորապես՝ ոսկրային հյուվածքում նյութափոխանակության մարկերներ) մակարդակը։
Լաբորատոր ցուցանիշի մոնիթորինգի անցկացման ժամանակ անալիզի կրկին հանձնումը պետք է իրականացվի նույն ժամին։
Ստորև ներկայացված են տարբեր լաբորատոր ցուցանիշների որոշման համար արյան նմուշառման ժամանակի վերաբերյալ առաջարկությունները։
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրված ժամանակը
Արյան ընդհանուր անալիզ
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 17:00
Թույլատրված ժամանակը: 17:00 — 7:00
Բիոքիմիական հետազոտություններ, էլեկտրոլիտներ, միկրոտարրեր
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 12:00
Թույլատրված ժամանակը: 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
C պեպտիդ, գլիկոլիզացված հեմոգլոբին
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 12:00
Թույլատրված ժամանակը: 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Կոագուլոգրամմա
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 17:00
Թույլատրված ժամանակը: 17:00 — 7:00
Վիտամիններ
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 12:00
Թույլատրված ժամանակը: 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Ոսկրային հյուսվածքի նյութափոխանակության մարկերներ
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 12:00
Թույլատրված ժամանակը: 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Վարակիչ հիվանդությունների մարկերներ (հակամարմիններ)
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 17:00; 17:00 — 7:00
Օնկոմարկերներ
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 17:00; 17:00 — 7:00
Աուտոիմուն հակամարմիններ
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 17:00; 17:00 — 7:00
Ալերգեններ
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 17:00; 17:00 — 7:00
Գենետիկ անալիզներ
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 17:00; 17:00 — 7:00
Հորմոնալ անալիզներ (բացառությամբ ստորև բերվածների)
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 12:00
Թույլատրված ժամանակը: 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ACTH)
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 8:00 — 10:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 12:00 — 17:00; 17:00 — 7:00
Կորտիզոլ (հանձնման ժամանակը կախված է հետազոտության նպատակից)
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 8:00
Թույլատրված ժամանակը: 18:00 — 20:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 12:00 — 17:00
Ալդոստերոն
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 8:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 12:00 — 17:00; 17:00 — 7:00
Ռենին
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 12:00
Թույլատրված ժամանակը: 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Պարաթիրեոիդ հորմոն
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 12:00
Թույլատրված ժամանակը: 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Պրոլակտին, ՖԽՀ, ԼՀ, էստրադիոլ, Պրոգեստերոն, ԴԷԱ-SO4
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 8:00; 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Թիրեոտրոպ հորմոն, Թիրոքսին, տրիյոդթիրոնին
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 12:00
Թույլատրված ժամանակը: 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Տեստոստերոն (կանայք)
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 8:00; 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Տեստեստերոն (տղամարդիկ)
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 12:00
Թույլատրված ժամանակը: 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Ինսուլին
Անալիզի համար արյան հանձնման խորհուրդ տրվող ժամանակը: 7:00 — 8:00; 12:00 — 17:00
Խորհուրդ չտրվող ժամանակը: 17:00 — 7:00
Անալիզների արդյունքների աղավաղման կամ դրանց կատարման անհնարինության կարող է հանգեցնել.
Հեմոլիզ՝ կենսաբանական ակտիվ նյութերի արտազատումը պլազմայի մեջ, մասնավորապես՝ հեմոգլոբինի, արյան նմուշի մեջ էրիթրոցիտների (արյան կարմիր բջիջներ) քայքայման դեպքում։
Լիպեմիա՝ արյան նմուշի մեջ ճարպերի բարձր կոնցենտրացիա։
Իկտերիկությունը (դեղնուկ)՝ բիլիռուբինի և դրա ածանցյալների բարձր կոնցենտրացիա արյան նմուշի մեջ։
Այդ դեպքերում անհրաժեշտ է կրկին հանձնել արյան անալիզ։
Ի՞նչը կարող է լինել պատճառը։
Հեմոլիզը հաճախ կապված է արյունը հանձնող մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունների, ինչպես նաև արյան վերցման մեթոդիկայի խախտման հետ։
Հեմոլիզին կարող է հանգեցնել.
— լարանը չափից ավելի երկար ժամանակով պահելը
— Երակը ասեղով ծակելու տեղում մաշկի մակերեսին ախտահանիչ լուծույթի (սպիրտի) հետքերը
— արյան չափից ավելի ինտենսիվ խառնումը փորձանոթում
— արյան նմուշառումը ներարկիչով և տեղափոխումը վակուումային փորձանոթ
— մազանոթային արյան վերցման մեթոդիկայի խախտում (օրինակ՝ չափից ավելի ինտենսիվ սեղմում ծակման տեղի մոտ, արյաՆ հավաքում մաշկից միկրոփորձանոթի ծայրով)
— արյան նմուշները սենյակային ջերմաստիճանի պայմաններում չափազանց երկար ժամանակ պահելը
Լիպեմիան հաճախ առաջացնում է անալիզից առաջ մեծ քանակությամբ ճարպոտ սննդի օգտագործումը։ Երբեմն այն առաջանում է նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների ժամանակ։
Իկտերիկությունը կարող է առաջանալ անալիզից առաջ երկար ժամանակ քաղցած մնալու պատճառով։
Ինչպե՞ս դրանից խուսափել։
Հեմոլիզից խուսափելու համար՝ հանձնեք երակի արյաՆ անալիզ։ Մազանոթային արյան նմուշների մեջ հեմոլիզը առաջանում է երկու անգամ ավելի հաճախ։
Լիպեմիայից խուսափելու համար՝ մի ընդունեք ճարպոտ սնունդ անալիզից մեկ օր առաջ։
Իկտերիկությունից խուսափելու համար՝ ձեռնպահ մնացեք անալիզից 8-12 ժամ առաջ ուտելուց։ Երկար քաղցած մի մնացեք։
Միկրոկենսաբանական հետազոտություններ և ՊՇՌ մեթոդով հետազոտություններ
Հոգնայից, ռենտգենոկոնտրաստային նյութերի ընդունումից (բարիում ռենգեն հետազոտություն անցկացնելիս) հետո ստացված նյութը պիտանի չէ անալիզի համար։
Ընդհանուր կլինիկական և անտիգեն հետազոտություններ
Կղանքի թաքնված արյան անալիզ (ColonView)
Չի կարելի օգտագործել դաշտանային ֆազայի ժամանակ, դաշտանից 3 օր առաջ և 3 օր հետո, արնահոսող թութքի, փորկապության, մեզի մեջ արյան առկայության դեպքում ստացված նմուշը։
Միկրոբիոտայի գենետիկ հետազոտություն
Ուրոգենիտալ քսուք միզուկից տղամարդկանց մոտ
Ուրոգենիտալ ուղու քսուք կանանց մոտ
Սպերմոգրամմա
Միկրոկենսաբանական հետազոտություններ և ՊՇՌ մեթոդով հետազոտություններ
Քսուքներ (քերուկներ) արգանդի վզիկի մակերեսից (արգանդի արտաքին բացվածքից) և արգանդի վզիկի անցուղուց՝ ատիպիայի հայտնաբերման համար
Ասպիրատ արգանդի խոռոչից
Անալիզներ թմրանյութային, հոգեմետ և ուժեղ ներգործող նյութերի որոշման, ինչպես նաև գենետիկորեն ազգակցական կապի հաստատման համար
Հատուկ պատրաստում չի պահանջվում
Միկրոտարրային կազմի անալիզներ
Ներկած, գունաթափված, քիմիական գանգրացման ենթարկված մազերը պիտանի չեն անալիզի համար։ Հարկավոր է սպասել, մինչև մազերն աճեն այն քանակով, որը բավարար է մազերը նմուշի հավաքման համար։