Երևան
HY
Անալիզներ
06-003

Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ)

Նկարագրություն

Ֆերմենտ, որը պարունակվում է օրգանիզմի բոլոր բջիջներում, գլխավորապես լյարդի հյուսվածքում, իսկ ավելի ցածր ակտիվության մակարդակ նկատվում է սրտի, կմախքային մկանների, երիկամների բջիջներում: Պատկանում է տրանսամինազների դասին, իրականացնում է ամինախմբերի՝ ամինաթթուներից կետոթթուներին տեղափոխելու կարևոր գործառույթը: ԱԼՏ-ի մակարդակն ունի լուրջ ախտորոշիչ նշանակություն լյարդի հիվանդությունների ժամանակ, ավելի պակաս՝ միոկարդի ինֆարկտի ժամանակ, քանի որ ԱԼՏ-ի ակտիվությունը կարդիոմիոցիտներում փոքր-ինչ պակաս է, քան այլ տրանսամինազներինը: Ախտաբանական պրոցեսների արդյունքում ԱԼՏ-ն ներբջջային հեղուկից թափանցում է արյուն, և այնտեղ ֆերմենտի ակտիվությունը կարող է մեծանալ մի քանի, երբեմն՝ տասնյակ անգամ՝ կախված ցիտոլիզի (բջիջների քայքայման պրոցեսի) արտահայտվածությունից: Հեպատիտների ժամանակ ֆերմենտի ակտիվության մակարդակը ցույց է տալիս լյարդում պրոցեսի ակտիվությունը, իսկ միոկարդի ինֆարկտի ժամանակ հանդիսանում է սրտամկանի ախտահարման ծավալի անուղղակի ցուցանիշ:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Մազանոթային արյուն
Ընդհանուր գինը
1000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ