Նկարագրություն
Մեզի մեկանգամյա նմուշում ալբումինի և կրեատինինի խտությունների որոշում և ալբումին/կրեատինին հարաբերակցության հաշվարկ, որն օգտագործվում է երիկամների քրոնիկական հիվանդության ախտորոշման և կանխատեսման գնահատման նպատակով։
Հետազոտության արդյունքում տրամադրվում է միայն հաշվարկված ալբումին/կրեատինին հարաբերակցությունը՝ առանց յուրաքանչյուր բաղադրիչի առանձին ցուցանիշների ներկայացման։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Առավոտյան մեզի միջին բաժին