Նկարագրություն
Արյան պլազմայի հիմնական սպիտակուցային բաղադրիչն է: Սինթեզվում է լյարդում: Ալբումինի հիմնական ֆունկցիան արյան կոլոիդ-օսմոտիկ հատկությունների պահպանումն է, ինչպես նաև տարբեր միացությունների, այդ թվում՝ հորմոնների, վիտամինների, դեղանյութերի տեղափոխումը: Օրգանիզմում ամինաթթուների անբավարարության դեպքում ալբումինն առաջին հերթին սկսում է ծախսվել դրանց սինթեզի վրա: Ախտորոշիչ առումով պլազմայում ալբումինի մակարդակն օրգանիզմում սինթետիկ գործընթացների խանգարման յուրօրինակ մարկեր է, որը կապված է ինչպես ներքին օրգանների ախտաբանության (նախ և առաջ լյարդի՝ որպես հիմնական օրգանի, որտեղ կատարվում է սպիտակուցների սինթեզը), այնպես էլ սննդի հետ սպիտակուցների անբավարար մուտքի հետ:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ