Նկարագրություն
Ստերոիդային հորմոն, որը սինթեզվում է խոլեստերինից մակերիկամների կեղևի կծիկային շերտի բջիջներում։ Նրա մետաբոլիզմն իրականացվում է լյարդում և երիկամներում։ Ալդոստերոնի սինթեզը և արյան մեջ արտազատումը կախված է ռենին-անգիոտենզինային համակարգի ակտիվությունից, արյան մեջ կալիումի, նատրիումի պարունակությունից, ԱԿՏՀ-ից։ Հիմնական գործառույթներն են ջրաաղային փոխանակության կարգավորումը, զարկերակային ճնշման պահպանումը։ Ալդոստերոնի արտազատումը արյան մեջ ենթարկվում է օրական ռիթմի՝ առավոտյան ժամերին կոնցենտրացիայի գագաթնակետով և ժամը 23-ից հետո նրա նվազագույն պարունակությամբ։ Տարիքի հետ պլազմայում ալդոստերոնի մակարդակը նվազում է։
Արյան նմուշները խորհուրդ է տրվում վերցնել առավոտյան ժամը 7-ի և 10-ի միջև։
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն (մարմնի ուղղահայաց դիրք)
- Երակային արյուն (մարմնի հորիզոնական դիրք)