Նկարագրություն
Ալդոստերոն-ռենին հարաբերակցությունը (ԱՌՀ) գործակից է, որը ցույց է տալիս ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի գործունեության առանձնահատկությունները: Խորհուրդ է տրվում որպես սքրինինգային հետազոտություն առաջնային հիպերալդոստերոնիզմի (ԱՀԱ) ախտորոշման համար: Այն ախտորոշիչ առումով նախընտրելի է առանձին ցուցանիշների չափման համեմատ: ԱՀԱ-ի կլինիկական նշանակությունը կապված է սրտանոթային ախտահարումների և մահացության ավելի բարձր հաճախականության հետ՝ էսենցիալ զարկերակային հիպերտենզիայի ժամանակ զարկերակային ճնշման բարձրացման համանման աստիճանի համեմատ: Ժամանակին ախտորոշումը և ադեկվատ պաթոգենետիկ բուժման իրականացումը կարող են էապես բարելավել կյանքի որակը և նվազեցնել բարդությունների հաճախականությունը: Արյան նմուշները խորհուրդ է տրվում վերցնել առավոտյան ժամը 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Նմուշները վերցվում են կանգնած կամ պառկած դիրքում՝ այս կամ այն դիրքում 1 ժամ մնալուց հետո: Հետազոտությունը նախատեսված չէ մինչև 16 տարեկան պացիենտների համար: Կանանց մոտ ստերոիդային հորմոնների հետազոտության հայտեր գրանցելիս պարտադիր է նշել հղիության առկայությունը/բացակայությունը:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն (մարմնի ուղղահայաց դիրք)
- Երակային արյուն (մարմնի հորիզոնական դիրք)