Նկարագրություն
Սպեցիֆիկ սպիտակուց, որը նորմայում սինթեզվում է սաղմի լյարդում և ստամոքսաղիքային համակարգում: Հետազոտությունն օգտագործվում է հղիության ընթացքի մոնիտորինգի, պտղի զարգացման ախտաբանության ախտորոշման (Դաունի համախտանիշ, նյարդային խողովակի, որովայնի առաջային պատի արատներ, երիկամների զարգացման արատներ), պտղի ներարգանդային մահվան, ֆետոպլացենտար անբավարարության ախտորոշման համար:
Ոչ հղի կանանց և տղամարդկանց մոտ ԱՖՊ-ի հետազոտությունն օգտագործվում է ստամոքսաղիքային համակարգի, բրոնխների, սեռական օրգանների (ամորձիներ, ձվարաններ) ուռուցքային հիվանդությունների, լյարդում ուռուցքների մետաստազների, լյարդի առաջնային քաղցկեղի ախտորոշման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ