Նկարագրություն
Պենիցիլին G-ն (կամ բենզիլպենիցիլինը) պատկանում է պենիցիլինների խմբին՝ լայն ազդեցության սպեկտրով հակաբակտերիալ միջոց է։ Պենիցիլինների նկատմամբ ալերգիկ ռեակցիաները զարգանում են բետա-լակտամային օղակի մետաբոլիտների հանդեպ IgE-ի արտադրման հետևանքով։ Պենիցիլինի նկատմամբ ալերգիան հանդիպում է բավականին հաճախ և դրսևորվում է այնպիսի հիվանդությունների ձևով, ինչպիսիք են եղնջացանը, ատոպիկ դերմատիտը, Կվինկեի այտուցը, ալերգիկ ռինիտը, ալերգիկ կոնյունկտիվիտը։ Տվյալ դեղամիջոցի համակարգային ներմուծման դեպքում հնարավոր է նաև անաֆիլակտիկ շոկ։ Շատ հաճախ պենիցիլինի նկատմամբ սենսիբիլիզացիայի դեպքում դիտվում են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ կիսասինթետիկ պենիցիլինների, ցեֆալոսպորինների, մոնոբակտամների և կարբապենեմների նկատմամբ։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի որոշումը վկայում է այս ալերգենի հանդեպ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ