Երևան
HY
Անալիզներ
21-018

Ալերգեն c203 - ամպիցիլին, IgE

Նկարագրություն

Ամպիցիլինը պատկանում է պենիցիլինների խմբին և հանդիսանում է լայն սպեկտրի հակաբակտերիալ միջոց։ Պենիցիլինների նկատմամբ ալերգիկ ռեակցիաները զարգանում են բետա-լակտամային օղակի մետաբոլիտների նկատմամբ IgE-ի արտադրման հետևանքով։ Ամպիցիլինի նկատմամբ ալերգիան հանդիպում է բավականին հաճախ և դրսևորվում է այնպիսի հիվանդությունների տեսքով, ինչպիսիք են եղնջացանը, ատոպիկ դերմատիտը, Կվինկեի այտուցը, ալերգիկ ռինիտը, ալերգիկ կոնյունկտիվիտը։ Տվյալ դեղամիջոցի համակարգային ներմուծման դեպքում հնարավոր է նաև անաֆիլակտիկ շոկ։ Ամպիցիլինի նկատմամբ սենսիբիլիզացիայի դեպքում շատ հաճախ դիտվում են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ ցեֆալոսպորինների, մոնոբակտամների, կարբապենեմների նկատմամբ։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի հայտնաբերումը վկայում է այդ ալերգենի հանդեպ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3725 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ