Նկարագրություն
Ամպիցիլինը պատկանում է պենիցիլինների խմբին՝ վերջինս լայն ազդեցության սպեկտրով հակաբակտերիալ միջոց է: Ալերգիկ ռեակցիան ընթանում է ցիտոտոքսիկ (ցիտոլիտիկ) տիպով՝ IgG դասի հակամարմինների մասնակցությամբ, որոնք կապվում են բջջային թաղանթների հետ, ինչը հանգեցնում է բջիջների քայքայման: Ամպիցիլինի նկատմամբ ալերգիան հաճախ է հանդիպում և դրսևորվում է ատոպիկ դերմատիտի, եղնջացանի, Կվինկեի այտուցի, ալերգիկ ռինիտի, ալերգիկ կոնյունկտիվիտի տեսքով: Շատ հաճախ դիտվում են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ ցեֆալոսպորինների, մոնոբակտամների, կարբապենեմների նկատմամբ: Սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-ի որոշումն օգտագործվում է դանդաղ ընթացող ալերգիկ ռեակցիայի ախտորոշման, ինչպես նաև իրականացված թերապիայի վերահսկման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ