Նկարագրություն
Ամոքսիցիլինը պատկանում է կիսասինթետիկ պենիցիլինների խմբին և հանդիսանում է լայն ազդեցության սպեկտրով հակաբակտերիալ միջոց։ Կիսասինթետիկ պենիցիլինների նկատմամբ ալերգիկ ռեակցիաները զարգանում են բետա-լակտամային օղակի մետաբոլիտների դեմ IgE-ի արտադրության հետևանքով։ Ամոքսիցիլինի նկատմամբ ալերգիան հանդիպում է բավականին հաճախ և դրսևորվում է այնպիսի հիվանդությունների տեսքով, ինչպիսիք են եղնջացանը, ատոպիկ դերմատիտը, Կվինկեի այտուցը, ալերգիկ ռինիտը, ալերգիկ կոնյունկտիվիտը։ Տվյալ դեղամիջոցի համակարգային ներմուծման դեպքում հնարավոր է նաև անաֆիլակտիկ շոկ։ Շատ հաճախ ամոքսիցիլինի նկատմամբ սենսիբիլիզացիայի դեպքում դիտվում են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ պենիցիլինների, ցեֆալոսպորինների, մոնոբակտամների, կարբապենեմների նկատմամբ։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի հայտնաբերումը մատնանշում է այս ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ