Երևան
HY
Անալիզներ
21-801

Ալերգեն c6 - ամոքսիցիլին, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Ամոքսիցիլինը պատկանում է կիսասինթետիկ պենիցիլինների խմբին. այն լայն սպեկտրի հակաբակտերիալ միջոց է։ Կիսասինթետիկ պենիցիլինների նկատմամբ ալերգիկ ռեակցիաները զարգանում են բետա-լակտամային օղակի մետաբոլիտների դեմ IgE-ի արտադրման հետևանքով։ Ամոքսիցիլինի նկատմամբ ալերգիան հանդիպում է բավականին հաճախ և դրսևորվում է այնպիսի հիվանդությունների տեսքով, ինչպիսիք են եղնջացանը, ատոպիկ դերմատիտը, Կվինկեի այտուցը, ալերգիկ ռինիտը, ալերգիկ կոնյունկտիվիտը։ Այս դեղամիջոցի համակարգային ներմուծման դեպքում հնարավոր է նաև անաֆիլակտիկ շոկ։ Շատ հաճախ ամոքսիցիլինի նկատմամբ սենսիբիլիզացիայի դեպքում նկատվում են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ պենիցիլինների, ցեֆալոսպորինների, մոնոբակտամների, կարբապենեմների նկատմամբ։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի հայտնաբերումը վկայում է դրա նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
8035 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ