Նկարագրություն
Այս պրեպարատի նկատմամբ ալերգիան հազվադեպ է հանդիպում և կարող է դրսևորվել մաշկային ցանի, ներարկման տեղի շուրջ քորի, ռինիտի, իսկ ծանր դեպքերում՝ Կվինկեի այտուցի և անաֆիլակտիկ շոկի ձևով: Տվյալ ալերգենի նկատմամբ բարձր քանակությամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի որոշումը վկայում է այս ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին: Հետազոտությունն իրականացվում է միայն 1-ին տիպի ալերգիկ ռեակցիաների համար: Թեստի բացասական արդյունքը չի կարող երաշխավորել այլ տիպի ալերգիկ ռեակցիայի բացակայությունը:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ