Նկարագրություն
Dermatophagoides farinae պիրոգլիֆիդ տիզը տնային փոշու կազմի հիմնական բաղադրիչներից է: Տզային ալերգենները սինթեզվում են տզի օրգանիզմում և նրա կղանքի հետ միասին արտազատվում շրջակա միջավայր: Տարածքների մաքրման ժամանակ դրանք հեշտությամբ բարձրանում են օդ և գտնվում այնտեղ մինչև 20 րոպե, նստելով վերին շնչուղիների լորձաթաղանթներին, արագ լուծվում են և թափանցում մարդու օրգանիզմ: Ալերգիան կարող է դրսևորվել այնպիսի հիվանդությունների ձևով, ինչպիսիք են ատոպիկ դերմատիտը, եղնջացանը, Կվինկեի այտուցը, ալերգիկ ռինիտը, ալերգիկ կոնյունկտիվիտը: Սպեցիֆիկ G իմունոգլոբուլինի որոշումն օգտագործվում է դանդաղ ընթացող ալերգիկ ռեակցիայի ախտորոշման, ինչպես նաև իրականացված թերապիայի վերահսկման նպատակով:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ