Նկարագրություն
Կատվի հիմնական ալերգենն արտազատվում է թքի հետ, իսկ արու կատուների մոտ տվյալ ալերգենը հայտնաբերվում է մեզում։ Հիվանդների ալերգիկ ռեակցիայի արտահայտվածությունն այս ալերգենի նկատմամբ կարող է էականորեն տարբերվել կատուների տարբեր ցեղատեսակների դեպքում, սակայն ալերգիկի բնակարանից կատվի հեռացումը պարտադիր պայման է օրգանիզմի սենսիբիլիզացիան նվազեցնելու համար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նույնիսկ կատվին բնակարանից հեռացնելուց հետո ալերգենի մակարդակը պահպանվում է բավականին բարձր մակարդակի վրա առնվազն 6 ամիս։ Տվյալ ալերգենի նկատմամբ IgG-ի մակարդակի որոշումն օգտագործվում է իրականացված թերապիայի վերահսկման և օրգանիզմի սենսիբիլիզացիայի մակարդակի նվազման գնահատման, ինչպես նաև հետազոտվող անձանց մոտ իմունիտետի լարվածության գնահատման համար։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ