Երևան
HY
Անալիզներ
21-624

Ալերգեն f1 - ձվի սպիտակուց, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ E դասի իմունոգլոբուլինների (IgE)՝ սպեցիֆիկ հակամարմինների քանակական որոշում, որոնք առաջանում են ձվի սպիտակուցի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դեպքում։
Այս հետազոտությունն օգտագործվում է՝ ալերգիկ հիվանդությունների (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, շնչառական ալերգոզ) ախտորոշման և ձվի սպիտակուցի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար։
Հետազոտությունը նշանակվում է՝ ձու կամ ձու պարունակող մթերքներ օգտագործելիս ալերգիկ բնույթի հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, ռինոկոնյուկտիվիտ, կոկորդի այտուց, հազ, բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, որովայնային ցավ, փորլուծություն և այլն։
Նշանակվում է նաև՝
երբ հնարավոր չէ դադարեցնել հիմնական հիվանդության բուժման համար կիրառվող դեղերը, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստերի արդյունքների վրա,
մաշկի ախտահարումների դեպքում՝ հիվանդության սուր փուլում,
պոլիվալենտ սենսիբիլիզացիայի դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել in vivo թեստավորում ենթադրվող ալերգեններով,
մաշկային թեստերի կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքների դեպքում,
երեխաների մոտ, եթե ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով,
մինչև 5 տարեկան երեխաների դեպքում (մաշկային թեստերի իրականացման անհնարինության պատճառով)։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6455 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ