Նկարագրություն
Արյան մեջ յուրահատուկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս հնդկացորենի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում։ Տվյալ հետազոտությունը օգտագործվում է. ալերգիկ հիվանդությունների (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար, հնդկացորենի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկը գնահատելու համար։ Տվյալ հետազոտությունը նշանակվում է. սննդի մեջ հնդկացորեն կամ հնդկացորենի ալյուր օգտագործելիս ալերգիկ բնույթի մասին վկայող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, ռինոկոնյուկտիվիտ, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում և փորլուծություն և այլն, հիմնական հիվանդության բուժման համար նախատեսված դեղամիջոցների չեղարկման անհնարինության դեպքում, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստավորման արդյունքների վրա, մաշկային ծածկույթների ախտահարման դեպքում, հիվանդության սուր շրջանում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել in vivo թեստավորում ենթադրյալ ալերգեններով, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, մինչև 5 տարեկան երեխաներին (մաշկային թեստերի կատարման անհնարինության դեպքում)։
Կատարման ժամկետը
Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ