Երևան
HY
Անալիզներ
21-294

Ալերգեն f12 - կանաչ ոլոռ, IgG

Նկարագրություն

Կանաչ ոլոռն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (այն ուտելուց ոչ շուտ, քան 3-5 օր հետո)։ Այս թեստն օգտագործվում է կանաչ ոլոռի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատ և ընթանում է որպես ալերգիկ ռեակցիա՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ։ Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանալու են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ հաճախ դրանք առհասարակ կարող են երկար ժամանակ բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ