Երևան
HY
Անալիզներ
21-381

Ալերգեն f15 - սպիտակ լոբի, IgG

Նկարագրություն

Սպիտակ լոբին առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց ոչ շուտ, քան 5-7 օր անց)։ Այս թեստն օգտագործվում է սպիտակ լոբու նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատությամբ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված)։ Ընդ որում՝ զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք ընդհանրապես կարող են բացակայել տևական ժամանակ։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող պաթոլոգիական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ