Նկարագրություն
Կովի կաթը, որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն, դասվում է ալերգիզացնող ակտիվության բարձր աստիճանի շարքին (առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները): Կովի կաթի առավել նշանակալի ալերգեններն (հակածիններն) են՝ կազեինը, բետա-լակտոգլոբուլինը և ալֆա-լակտալբումինը: Ալերգիայի դրսևորումներ կարող են լինել մարսողական համակարգի ֆունկցիայի (գործառույթի) խանգարումները (խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ, գրգռված աղիքի համախտանիշ), մաշկային դրսևորումները (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և ավելի հազվադեպ՝ շնչառական համակարգի ֆունկցիայի խանգարումները (ալերգիկ ռինիտ, բրոնխային ասթմա):
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ