Նկարագրություն
Նուշը առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց արդեն 1-3 օր անց): Այս թեստը օգտագործվում է նուշի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ համեմատած սննդային ալերգիայի հետ, և ընթանում է սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով: Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ, դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող պաթոլոգիական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկանի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ