Նկարագրություն
Գրեյպֆրուտը առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (սննդի մեջ այն օգտագործելուց արդեն 1-3 օր անց)։ Տվյալ թեստը օգտագործվում է գրեյպֆրուտի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդատեսակների անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ, քան սննդային ալերգիան, և ընթանում է հատուկ իմունոգլոբուլին G-ի մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով (IgG-միջնորդավորված): Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ, դրանք ընդհանրապես կարող են չլինել երկար ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։ Նշանակման ցուցումները. 1. Տվյալ մթերքի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշում 2. Սննդային ալերգիայի և սննդային անտանելիության տարբերակիչ ախտորոշում 3. Մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշում (ալերգիկ ստոմատիտ, գաստրիտ, գաստրոէնտերիտ, էնտերիտ, կոլիտ) 4. Շնչառական օրգանների հիվանդությունների ախտորոշում (ալերգիկ ռինիտ, բրոնխիալ ասթմա) 5. Մաշկի հիվանդությունների ախտորոշում (ատոպիկ դերմատիտ, փսորիազ, եղնջացան, Կվինկեի այտուց) 6. Նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշում (դեպրեսիաներ, հաճախակի միգրեն, գերգրգռվածություն երեխաների մոտ) 7. Օրգանիզմի սենսիբիլիզացիայի աստիճանի գնահատում անցկացված բուժումից հետո Հարակից հետազոտություններ. - [02-014] Արյան ընդհանուր քննություն - [02-025] Լեյկոցիտար բանաձև - [21-027] Ալերգեն f209 - գրեյպֆրուտ, IgE - [21-280] Ալերգեն f33 - նարինջ, IgG - [21-020] Ալերգեն f33 - նարինջ, IgE - [21-311] Ալերգեն f208 - կիտրոն, IgG - [21-051] Ալերգեն f208 - կիտրոն, IgE *Խորհուրդ է տրվում հանձնել հետազոտություններ բոլոր այն պոտենցիալ ալերգենների IgE և IgG որոշման համար, որոնք օգտագործվել են սննդի մեջ ալերգիկ ռեակցիայի զարգացումից առաջ վերջին 3-5 օրվա ընթացքում:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ