Երևան
HY
Անալիզներ
21-279

Ալերգեն f210 - արքայախնձոր, IgG

Նկարագրություն

Արքայախնձորն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (սննդի մեջ օգտագործելուց արդեն 1-3 օր հետո)։ Այս թեստն օգտագործվում է արքայախնձորի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում, քան սննդային ալերգիան, և ընթանում է սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-ի մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով (IgG-միջնորդավորված)։ Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանալու են դանդաղ (մինչև մի քանի օր), և հաճախ դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, երեխաների մոտ՝ գերգրգռվածություն)։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ