Նկարագրություն
Շամպինյոնները, որպես սննդային ալերգիայի էտիոլոգիական գործոն, դասվում են բարձր աստիճանի ալերգիզացնող ակտիվություն ունեցողների շարքին (առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները): Շամպինյոնների նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դեպքում հնարավոր են ցան, այտուցներ, դիսկոմֆորտ ստամոքսում, ասթմա և էկզեմա՝ ընդհուպ մինչև համակարգային ռեակցիաների զարգացում, ինչպիսին է անաֆիլակտիկ շոկը: Տվյալ ալերգենի նկատմամբ բարձր քանակությամբ սպեցիֆիկ E իմունոգլոբուլինի որոշումը վկայում է սուր ալերգիկ ռեակցիայի (անհապաղ տիպի գերզգայունություն) մասին:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ