Նկարագրություն
Սպանախը, որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն, դասվում է միջին աստիճանի ալերգիզացնող ակտիվության շարքին (առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները): Ամենից հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և ավելի հազվադեպ՝ շնչառական օրգանների հիվանդությունները (ալերգիկ ռինիտ, ասթմա)։ Հաճախ նկատվում է խաչաձև ալերգիա մոլախոտերի (օշինդր, թելուկ, ամբրոզիա) փոշեհատիկների նկատմամբ։ Տվյալ ալերգենի նկատմամբ բարձր քանակությամբ սպեցիֆիկ E իմունոգլոբուլինի հայտնաբերումը վկայում է սուր ալերգիկ ռեակցիայի մասին (անհապաղ տիպի գերզգայունություն)։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ