Նկարագրություն
Սպանախն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց ոչ շուտ, քան 3-5 օր հետո)։ Այս թեստը կիրառվում է սպանախի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ համեմատած սննդային ալերգիայի հետ, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված)։ Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ