Նկարագրություն
Կարմիր պղպեղը (պապրիկան)՝ որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն, դասվում է միջին ալերգածին ակտիվություն ունեցող մթերքների շարքին (առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները)։ ԱԱռավել հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և շնչառական օրգանների (ալերգիկ ռինիտ, ասթմա) հիվանդությունները։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ E դասի իմունոգլոբուլինի (IgE) բարձր քանակի հայտնաբերումը վկայում է սուր ալերգիկ ռեակցիայի (անհապաղ տիպի գերզգայունության) մասին։
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ