Երևան
HY
Անալիզներ
21-306

Ալերգեն f23 - խաչափառներ, IgG

Նկարագրություն

Խաչափառի միսն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց արդեն 1-3 օր հետո): Այս թեստն օգտագործվում է խաչափառի մսի նկատմամբ սննդային անտանելիությունը ախտորոշելու համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում համեմատած սննդային ալերգիայի հետ և ընթանում է հատուկ (սպեցիֆիկ) G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված) ալերգիկ ռեակցիաների տիպով: Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օրեր), իսկ հաճախ դրանք կարող են երկար ժամանակ ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ