Նկարագրություն
Օվոմուկոիդն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (հավի ձու ուտելուց արդեն 1-3 օր անց): Այս թեստն օգտագործվում է օվոմուկոիդի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատ և ընթանում է յուրահատուկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով: Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ հաճախ դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ