Երևան
HY
Անալիզներ
21-378

Ալերգեն f235 - ոսպ, IgG

Նկարագրություն

Ոսպն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (այն սննդում օգտագործելուց ոչ շուտ, քան 3-5 օր հետո)։ Այս թեստն օգտագործվում է ոսպի նկատմամբ սննդային անտանելիությունը ախտորոշելու համար։ Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ ի համեմատ սննդային ալերգիայի, և ընթանում է սպեցիֆիկ իմունոգլոբուլիններ G-ի (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով։ Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ, տևական ժամանակ դրանք կարող են առհասարակ բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի և մաշկի քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ