Նկարագրություն
Կաթնային շիճուկն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (օգտագործումից ոչ շուտ, քան 5-7 օր հետո): Տվյալ թեստն օգտագործվում է կաթնային շիճուկի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատությամբ, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ։ Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչն առավել վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ հաճախ դրանք կարող են տևական ժամանակ ընդհանրապես բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող պաթոլոգիական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի և մաշկի խրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ