Երևան
HY
Անալիզներ
21-817

Ալերգեն f237 - ծիրան, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Ծիրանը՝ որպես սննդային ալերգիայի պատճառագիտական գործոն, դասվում է ալերգածին միջին աստիճանի ակտիվության շարքին (առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները)։ Ամենից հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի հիվանդությունները (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Քվինկեի այտուց) և շնչառական օրգանների հիվանդությունները (ալերգիկ ռինիտ, ասթմա)։ Բավականին հաճախ նկատվում է խաչաձև ալերգիա ծառերի փոշեհատիկի, սալորի պտուղների ալերգենների և գետնընկույզի նկատմամբ։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձրացված քանակի որոշումը վկայում է օրգանիզմի զգայունացման (սենսիբիլիզացիայի) առկայության մասին այդ ալերգենի նկատմամբ։

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7665 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ