Նկարագրություն
Ծիրանն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (սննդի մեջ օգտագործելուց ոչ շուտ, քան 3-5 օր անց): Այս թեստը կիրառվում է ծիրանի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում, քան սննդային ալերգիան, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-երի (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ: Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ հաճախ դրանք կարող են ընդհանրապես բացակայել երկար ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող պաթոլոգիական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի և մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների շրջանում):
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ