Երևան
HY
Անալիզներ
21-423

Ալերգեն f242 - բալ, IgG

Նկարագրություն

Բալն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (սննդի մեջ դրա օգտագործումից ոչ շուտ, քան 3-5 օր հետո): Տվյալ թեստն օգտագործվում է բալի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատ և ընթանում է սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով (IgG-միջնորդված): Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), և հաճախ դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող պաթոլոգիական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ