Նկարագրություն
Վարունգն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (սննդի մեջ այն օգտագործելուց ոչ շուտ, քան 5-7 օր անց): Այս թեստն օգտագործվում է վարունգի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը սննդային ալերգիայի համեմատ ավելի հաճախ է հանդիպում և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ: Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղած տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ՝ դրանք տևական ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ