Նկարագրություն
Արյան մեջ ձվի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դեպքում առաջացող հատուկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների (IgE) քանակական որոշում։
Այս հետազոտությունն օգտագործվում է՝
ալերգիկ հիվանդությունների ախտորոշման համար (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, շնչառական ալերգոզ),
ձվի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար։
Հետազոտությունը նշանակվում է՝
ձու կամ ձու պարունակող մթերքներ օգտագործելիս ալերգիկ բնույթի հետևյալ ախտանիշների դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, ռինոկոնյուկտիվիտ, կոկորդի այտուց, հազ, բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, որովայնային ցավ, փորլուծություն և այլն։
Նշանակվում է նաև՝
երբ հնարավոր չէ դադարեցնել հիմնական հիվանդության բուժման համար կիրառվող դեղերը, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստերի արդյունքների վրա,
մաշկի ախտահարումների և հիվանդության սուր փուլերի դեպքում,
պոլիվալենտ սենսիբիլիզացիայի դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել in vivo թեստավորում ենթադրվող ալերգեններով,
մաշկային թեստերի կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքների դեպքում,
երեխաների դեպքում, եթե ծնողները ունեն ալերգիկ հիվանդություններ,
մինչև 5 տարեկան երեխաների մոտ (մաշկային թեստերի անհնարինության դեպքում)։
Կատարման ժամկետը
Մինչև 9 օր
Կենսանյութի տեսակ