Նկարագրություն
Ձուն կարող է առաջացնել սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (սննդի մեջ այն օգտագործելուց արդեն 1–3 օր անց)։
Այս թեստը կիրառվում է հավի ձվի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։
Սննդային անտանելիությունը ավելի հաճախ է հանդիպում, քան սննդային ալերգիան և ընթանում է ալերգիկ ռեակցիաների նմանատիպ մեխանիզմով՝ սպեցիֆիկ IgG իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդված)։
Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ռեակցիա, ինչը առավել վտանգավոր է, քանի որ հիվանդության կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ երբեմն կարող են երկար ժամանակ ընդհանրապես չդրսևորվել։
Օրգանիզմում դանդաղ առաջացող պաթոլոգիական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման՝ ստամոքսաղիքային, շնչառական և նյարդային համակարգերում, ինչպես նաև մաշկում, և կարող են բացասաբար ազդել հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, երեխաների մոտ՝ գերգրգռվածություն)։
Կատարման ժամկետը
Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ