Նկարագրություն
Տափակաձուկը առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (սննդի մեջ օգտագործելուց արդեն 1-3 օր անց): Այս թեստն օգտագործվում է տափակաձկան մսի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը ավելի հաճախ է հանդիպում համեմատած սննդային ալերգիայի հետ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված): Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանալու են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ նաև երկար ժամանակ դրանք կարող են ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ