Նկարագրություն
Սալորները, որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն, դասվում են ակտիվության միջին աստիճանի ալերգենների շարքին (առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները): Ամենից հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և շնչառական օրգանների (ալերգիկ ռինիտ, ասթմա) հիվանդությունները: Հաճախ նկատվում է խաչաձև ալերգիա ծառերի (կեչի, լաստենի, տխլենի) փոշեհատիկի և լատեքսի նկատմամբ: Սալորի օգտագործումը սննդի մեջ հակացուցված է ասպիրինային բրոնխիալ ասթմայի դեպքում: Տվյալ ալերգենի նկատմամբ բարձր քանակությամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի հայտնաբերումը վկայում է այդ ալերգենի հանդեպ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ