Երևան
HY
Անալիզներ
21-654

Ալերգեն f26 - խոզի միս, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ E դասի իմունոգլոբուլինների՝ սպեցիֆիկ հակամարմինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս խոզի մսի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում: Այս հետազոտության իրականացումն անվտանգ է պացիենտի համար՝ մաշկային թեստերի (in vivo) համեմատ, քանի որ այն բացառում է պացիենտի շփումն ալերգենի հետ: Հակահիստամինային դեղամիջոցների ընդունումը և տարիքային առանձնահատկությունները չեն ազդում հետազոտության որակի և ճշգրտության վրա: Այս հետազոտությունն օգտագործվում է. ալերգիկ հիվանդություններով (սննդային ալերգիա, սուր և խրոնիկական եղնջացան, անգիոայտուց, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ) պացիենտների մոտ խոզի մսի նկատմամբ սենսիբիլիզացիան ախտորոշելու համար, խոզի մսի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկը գնահատելու համար: Այս հետազոտությունը նշանակվում է. խոզի միս օգտագործելիս ալերգիկ բնույթ մատնանշող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, ցան, անգիոնևրոտիկ այտուց, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ և փորլուծություն; կատվի էպիթելի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում («խոզի միս-կատու» համախտանիշի կասկածի դեպքում); պոլիվալենտ սենսիբիլիզացիայի դեպքում; մաշկային թեստավորման և պրովոկացիոն փորձերի կասկածելի արդյունքների դեպքում:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7570 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ