Երևան
HY
Անալիզներ
21-394

Ալերգեն f260 - բրոկոլի, IgG

Նկարագրություն

Բրոկոլին կարող է առաջացնել սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց ոչ շուտ, քան 5-7 օր անց)։ Այս թեստն օգտագործվում է բրոկոլիի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ, քան սննդային ալերգիան, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ։ Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ, դրանք ընդհանրապես կարող են տևական ժամանակ բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների շրջանում)։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ