Երևան
HY
Անալիզներ
21-415

Ալերգեն f263 - կանաչ պղպեղ, IgG

Նկարագրություն

Կանաչ պղպեղն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց ոչ շուտ, քան 3-5 օր հետո): Այս թեստն օգտագործվում է կանաչ պղպեղի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ ի տարբերություն սննդային ալերգիայի, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-երի (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ: Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), և հաճախ դրանք կարող են բացակայել տևական ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ