Երևան
HY
Անալիզներ
21-628

Ալերգեն f27 - տավարի միս, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս տավարի մսի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դեպքում։ Այս հետազոտությունն օգտագործվում է. ալերգիկ հիվանդությունների (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար; տավարի մսի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար։ Այս հետազոտությունը նշանակվում է. տավարի միս օգտագործելիս ալերգիկ բնույթին վկայող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում և փորլուծություն, մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, ռինոկոնյուկտիվիտ և այլն; հիմնական հիվանդության բուժման դեղամիջոցների չեղարկման անհնարինության դեպքում, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստավորման արդյունքների վրա; մաշկային ծածկույթների ախտահարման դեպքում՝ հիվանդության սուր շրջանում; սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ in vivo թեստավորում իրականացնել ենթադրյալ ալերգենների հետ; մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում; երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով; մինչև 5 տարեկան երեխաներին (մաշկային թեստերի կատարման անհնարինության դեպքում)։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7570 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ