Երևան
HY
Անալիզներ
21-286

Ալերգեն f27 - տավարի միս, IgG

Նկարագրություն

Տավարի միսը առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (դրա օգտագործումից ոչ շուտ, քան 3-5 օր հետո): Տվյալ թեստը օգտագործվում է տավարի մսի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատությամբ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ յուրահատուկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված): Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ, դրանք ընդհանրապես կարող են բացակայել երկար ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող պաթոլոգիական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ): Ցուցումներ նշանակման համար. 1. Տվյալ մթերքի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշում 2. Սննդային ալերգիայի և սննդային անտանելիության տարբերակիչ ախտորոշում 3. Մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշում (ալերգիկ ստոմատիտ, գաստրիտ, գաստրոէնտերիտ, էնտերիտ, կոլիտ) 4. Շնչառական օրգանների հիվանդությունների ախտորոշում (ալերգիկ ռինիտ, բրոնխիալ ասթմա) 5. Մաշկի հիվանդությունների ախտորոշում (ատոպիկ դերմատիտ, պսորիազ, եղնջացան, Կվինկեի այտուց) 6. Նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշում (դեպրեսիաներ, հաճախակի միգրեններ, գերգրգռվածություն երեխաների մոտ) 7. Անցկացված բուժումից հետո օրգանիզմի սենսիբիլիզացիայի աստիճանի գնահատում Ուղեկցող հետազոտություններ. - [02-014] Արյան ընդհանուր քննություն - [02-025] Լեյկոցիտար բանաձև - [21-026] Ալերգեն f27 - տավարի միս, IgE - [21-332] Ալերգեն f26 - խոզի միս, IgG - [21-072] Ալերգեն f26 - խոզի միս, IgE - [21-368] Ալերգեն f88 - ոչխարի միս, IgG - [21-109] Ալերգեն f88 - ոչխարի միս, IgE *Խորհուրդ է տրվում հանձնել հետազոտություններ՝ ալերգիկ ռեակցիայի զարգացումից առաջ վերջին 3-5 օրվա ընթացքում սննդի մեջ օգտագործված բոլոր հավանական ալերգենների IgE-ի և IgG-ի որոշման համար:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ