Նկարագրություն
Դափնու տերևը առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (սննդի մեջ այն օգտագործելուց ոչ շուտ, քան 5-7 օր հետո)։ Այս թեստը կիրառվում է դափնու տերևի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ սննդային ալերգիայի համեմատ, և ընթանում է սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով։ Ընդ որում՝ զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես չլինել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող պաթոլոգիական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ