Նկարագրություն
Սև պղպեղն առաջացնում է սննդային անտանելիության ախտանշանների դանդաղ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց ոչ շուտ, քան 3-5 օր հետո): Այս թեստը կիրառվում է սև պղպեղի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում, քան սննդային ալերգիան, և ընթանում է սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով: Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք երկար ժամանակ ընդհանրապես կարող են չդրսևորվել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ