Երևան
HY
Անալիզներ
21-436

Ալերգեն f288 - հապալասազգիների ցեղի հատապտուղներ (սև հապալաս, կապույտ հապալաս, կարմիր հապալաս), IgG

Նկարագրություն

Հապալասազգիների ցեղի հատապտուղները (սև հապալաս, կապույտ հապալաս, կարմիր հապալաս) առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (սննդի մեջ դրանց օգտագործումից ոչ շուտ, քան 5-7 օր հետո): Տվյալ թեստը օգտագործվում է հապալասազգիների ցեղի հատապտուղների նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ, քան սննդային ալերգիան, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ յուրահատուկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ: Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ դրանք ընդհանրապես կարող են չդրսևորվել երկար ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի և մաշկի խրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն թողնել հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ