Նկարագրություն
Արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս ձողաձկան նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում: Այս հետազոտության իրականացումը պացիենտի համար անվտանգ է մաշկային թեստերի (in vivo) համեմատ, քանի որ բացառում է պացիենտի շփումը ալերգենի հետ: Հակահիստամինային դեղամիջոցների ընդունումը և տարիքային առանձնահատկությունները չեն ազդում հետազոտության որակի և ճշգրտության վրա: Այս անալիզը օգտագործվում է. ալերգիկ հիվանդություններով (սննդային ալերգիա, սուր և խրոնիկ եղնջացան, անգիոայտուց, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ) պացիենտների մոտ ձողաձկան նկատմամբ սենսիբիլիզացիայի ախտորոշման համար; ձողաձկան նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար: Այս անալիզը նշանակվում է. ձողաձուկ սննդի մեջ օգտագործելիս ալերգիկ բնույթի վրա մատնանշող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, ցան, անգիոնևրոտիկ այտուց, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում և փորլուծություն; պոլիվալենտ սենսիբիլիզացիայի դեպքում; մաշկային թեստավորման և պրովոկացիոն փորձերի կասկածելի արդյունքների դեպքում:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ